ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղն առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Տեղումները դեռ չեն դադարի, սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի 23-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ:
«Բաժանումը բարդ էր»․ երգչուհի Անաստասիա Ստոցկայան բաժանվել է հայ ամուսնուց