Արցախի Կարմիր Շուկա գյուղի 48–ամյա բնակիչը կորել է. լուսանկար

Կարմիր Շուկա համայնքը 44–օրյա պատերազմի և եռակողմ համաձայնագրի արդյունքում դարձել է սահմանամերձ համայնք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ 1973 թվականին ծնված Վրեժ Ալբերտի Պողոսյանը, երեկ` մարտի 20–ին, ժամը 23:00-ի սահմաններում դուրս է եկել տնից ու չի վերադարձել:

Տեղեկությունը հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարությունից` հավելելով, որ ոստիկանության հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում անցած գիշեր է հաղորդում ստացվել։

Քաղաքացիներին խնդրում են Վրեժ Պողոսյանի մասին տեղեկություն իմանալու դեպքում անհապաղ զանգահարել 1-02 հեռախոսահամարին, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Արցախում 41-ամյա կին է ինքնահրկիզվել. պատճառը հայտնել է թողած գրության մեջ

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Հավելենք, որ Կարմիր Շուկա համայնքը 44–օրյա պատերազմի և եռակողմ համաձայնագրի արդյունքում դարձավ սահմանամերձ համայնք։