Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,2 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժ է եղել. տեսանյութ

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Տոկիոյում։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է ցնցումների ուժը։
Sputnik

Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Միյագի պրեֆեկտուրայի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին:

Երկրաշարժադիմացկուն շենքեր կունենանք. Հայաստանում նոր նորմեր են մշակվել

Երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:09-ին (Երևանի ժամանակով 12:09-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է 60 կմ խորության վրա։

Չի բացառվում, որ Միյագի պրեֆեկտուրայի շրջանում ալիքի բարձրությունը կարող է մեկ մետրի հասնել։

Ցնցումները զգացվել են նաև Տոկիոյում։ Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան:

Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան