Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է

Այցի շրջանակներում նախատեսված է, որ վարչապետը հանդիպում-քննարկումներ կունենա Արագածոտնի մարզի բնակիչների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ է գնացել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ակցիաները կշարունակենք, ընտրության մասին վարչապետի գրառումը հավատ չի ներշնչում. Սաղաթելյան

Նրա խոսքով` Փաշինյանն Արագածոտնում է համայնքային այցերի շրջանակներում։

«Վարչապետը հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին և կհանդիպի արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին»,–գրել է Գևորգյանը։

Նա հայտնել է նաև, որ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Գյումրի։ Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում նա հանդիպել էր գերիների հարազատների հետ:

Մինչև ընտրություններ վարչապետի ԺՊ լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան