Գարունը մտնում է դերի մեջ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 20-22-ը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։

Ինչո՞ւ է ուշացել շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը. պարզաբանում

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Գարունը մտնում է դերի մեջ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի 23-24-ը սպասվում է անձրև և ամպրոպ:

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ բանան ենք ուտում

Մայրաքաղաքում մարտի 20-ի գիշերը կլինի 0-2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։