Ծիրանենին ծաղկել է, բայց «Սուրենյանը Նոստրադամուսը չի, որ բոլոր հարցերի պատասխանն իմանա»

Գագիկ Սուրենյանի գրառումն օգտատերերի մոտ հարցեր է առաջացրել. որոշել են ստուգել դրա իսկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գարունն ավետող լուր է հայտնել։ Նա Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ծիրանենիներից, որոնց բողբոջներն արդեն սկսվում են բացվել։

«Արարատյան դաշտում ծիրանենին սկսում է ծաղկել»,–լուսանկարներին կից գրել է նա։

Ինչպես Սուրենյանի այլ գրառումների, այնպես էլ այս դեպքում օգտատերերից շատերն են կատակել։

Ֆեյսբուքյան մի օգտատեր, օրինակ, մեկնաբանել է, թե գնում է ստուգելու Սուրենյանի ասածը, իսկ մեկ ուրիշն էլ արձագանքել է.

«Արագածոտնի մարզում էլ սկսում է ջուրը սառել»։

Օգտատերերից շատերն են հետարքրքվել` արդյո՞ք կդիմանա ցրտին ծիրանենին, և այս հարցում Սուրենյանին «օգնության» է շտապել մի աղջիկ, որը հիշեցրել է, որ Սուրենյանը Նոստրադամուսը չի, որ բոլոր հարցերի պատասխանն իմանա։

Հիշեցնենք, որ օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը․ գլխավոր օդերևութաբանի հրապարակումը «կրքեր է բորբոքել»