Ո՞վ է քաշում Բայդենի թելերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղմկահարույց հարցազրույցն ամրապնդեց այն կասկածները, որ Սպիտակ տան ղեկավարը չի կարող առողջ դատողություններ ու ինքնուրույն գործողություններ անել:
Sputnik

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Մինչ Ռուսաստանում ծանոթանում էին ԱՄՆ նախագահի` Վլադիմիր Պուտինի մասին զարմանահրաշ արտահայտություններին, բուն Նահանգներում քիչ էր մնում` լրագրողներին ավելի շատ գրավեր մեկ այլ նորություն։ Սպիտակ տունը, ի վերջո, կողմնորոշվեց Ջո Բայդենի առաջին մամուլի ասուլիսի օրվա հարցում․ այն նշանակվել է մարտի 25-ին։

Բայդենը չի պատասխանել Պուտինի առաջարկն ընդունել–չընդունելու մասին հարցին. տեսանյութ

ԱՄՆ-ում հին ավանդույթ կա` նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո շատ արագ, մեկ ամսվա ընթացքում առաջին մամուլի ասուլիսն է անցկացնում։ Բարաք Օբաման, օրինակ, լրագրողների հետ շփվեց 20-րդ օրը, իսկ Դոնալդ Թրամփը՝ 27-րդ։ Մինչ օրս հակառեկորդը Ջորջ Բուշինն էր, որը 33 օր ընդմիջում էր տվել։

Եթե գրաֆիկը չփոփոխվի, Բայդենի ցուցանիշը 64 օր կլինի։

Ընդ որում՝ ամերիկյան ԶԼՄ-ները վերջին շաբաթների ընթացքում անընդհատ քննարկում էին այդ թեման։ Անգամ ազգային առաջնորդի հանդեպ բարյացակամորեն տրամադրված լրատվամիջոցները նշում էին, որ լրագրողների հետ նրա շփումը հանգում է «միավանկ կատակների՝ խիստ վերահսկվող և հաճախ բեմադրված միջոցառումների ընթացքում, որոնք կազմակերպում է Սպիտակ տունը»։ Բառացիորեն նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահի օգնականները պարզապես թույլ չտվեցին, որ Բայդենը բացի բերանն ու պատասխանի այն լրագրողների հարցերին, որոնք լուսաբանում էին նրա այցելությունը Վաշինգտոնի տնտեսական խանութներից մեկը։

ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ակտիվությունից

Բնական է, որ իրադարձությունների նման ընթացքը միայն բենզին է ավելացնում Օվալաձև կաբինետի տիրոջ գործունակության և նրա ճանաչողական գործառույթների վիճակի թեմայով շահարկումների կրակին։ Համառությունը, որով կանխվում են բոլոր այն իրավիճակները, երբ Բայդենը պիտի պատասխանի լրագրողների չհամաձայնեցված և հաճախ սուր հարցերին, ստիպում է կասկածել, որ նա պարզապես չի կարող հաղթահարել իմպրովիզի բարձր չափաբաժին պահանջող ազատ շփումը։

ԱՄՆ նախագահի՝ ABC News-ին տված աղմկահարույց հարցազրույցն ամրապնդում է այդ կասկածները։

Չէ՞ որ Ջո Բայդենը չի ասել, թե ինքը Վլադիմիր Պուտինին մարդասպան է համարում։ Նա շատ ավելի համեստ արտահայտություն է արել․ «Հըմ, այո»։ Իսկ այս միզանսցենի գլխավոր դերում լրագրողն էր, որը զրույցի ընթացքում հարց ուղղեց․ «Դուք կարծում եք, որ նա մարդասպա՞ն է»։

ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին

Ռուսական ԶԼՄ-ների մեծ մասն անգամ չհիշատակեց նրա անունը, ով շփվում էր ԱՄՆ նախագահի հետ, և իզուր, քանի որ նա բավականին ուշագրավ և անգամ, կարելի է ասել, նշանակալի անձնավորություն է։

Ջորջ Ստեֆանոպոլուսը ամերիկյան և համաշխարհային լրագրության ամենավառ աստղերից մեկն է։ Նրա հռչակի աստիճանը հասկանալու համար բավական է նշել, որ հենց նա պետք է համակարգեր 2019թ․-ի Արևելյան տնտեսական համաժողովում Ռուսաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի առաջնորդների մասնակցությամբ նիստը։ Վերջին պահին, ճիշտ է, Ստեֆանոպոլուսը չկարողացավ մեկնել Վլադիվոստոկ։

Բացի այդ, լրագրողը հայտնի է իր առանձնահատուկ բեքգրաունդով և իր մտերմությամբ ԱՄՆ-ի ամենաազդեցիկ քաղաքական կլաններից մեկի՝ Քլինթոնների հետ։

ԱՄՆ-ն որոշել է անտեսանելի վրեժ լուծել Ռուսաստանից

Ստեֆանոպուլոսը կոմունիկացիաների գծով տնօրեն է եղել Բիլ Քլինթոնի 1992թ. նախագահական ընտրարշավի ընթացքում, իսկ հետո պաշտոններ է զբաղեցրել նրա առաջին վարչակազմում: Եվ չնայած 1990-ականների երկրորդ կեսին նա տեղափոխվեց լրագրության ոլորտ, այդուհանդերձ ազդեցիկ քաղաքական ընտանիքի հետ նրա կապերը չընդհատվեցին։

2010-ականների կեսերին սկանդալ բարձրացավ, երբ պարզվեց, որ լրագրողը մի քանի տարի շարունակ բարեգործական նվիրատվություններ է արել (ընդհանուր առմամբ՝ մոտ 75 հազար դոլար) Քլինթոնների հիմնադրամին` չտեղեկացնելով այդ մասին իր գործատուին՝ ABC News-ին։ Աղմուկը լռեցրին, հեռուստաընկերությունը տեղի ունեցածն անվանեց «ազնիվ սխալ», բայց Ստեֆանոպոլուսի հեղինակությունը, իհարկե, տուժեց։ Հանրապետական կուսակցությունն անվստահություն հայտնեց նրան և պահանջեց արգելել համակարգել նախագահական դեբատները (ինչով նա զբաղվում էր նախկինում)՝ ակնհայտ նախատրամադրվածության ու շահերի բախման պատճառով։

«ԱՄՆ–ն պետք է բացատրի». Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի մասին Բայդենի հայտարարությունը

Միայն ենթադրել կարելի է, թե Բայդենի հետ զրույցի ընթացքում ինչով էր առաջնորդվում Ստեֆանոպոլուսը։ Հնարավոր է, որ դա մեդիայի համար սովորական սրացման խաղ էր՝ թեժ հաղորդում և վառ արտահայտություններ ստանալու ձգտումով, որոնք հետո մեջբերումների կբաժանվեն ու կտարածվեն։ Հնարավոր է նաև, որ դա կանխամտածված սադրանք էր։

Ինչ էլ լինի, հարցազրույցը ԱՄՆ նախագահին ցույց տվեց որպես խամաճիկ, որին իր ճաշակով կառավարում էր լրագրողը։ Այդ զրույցն ամրապնդեց կասկածները, որ Սպիտակ տան ղեկավարը չի կարող առողջ դատողություններ ու ինքնուրույն գործողություններ անել:

Հոլիվուդը բազմաթիվ անգամ է անդրադարձել ամերիկյան «ստվերային» պետության ֆոնին նախագահի անձի աննշանության թեմային։ Սակայն իրականությունը հերթական անգամ գերազանցեց ստեղծագործական բոլոր երևակայությունները, և առաջին անգամ Սպիտակ տանը հայտնվել է մեկը, ումից ամենապարզ մանիպուլյացիաների միջոցով կարելի է հասնել ցանկացած անհրաժեշտ արձագանքի, ինչպիսին էր, օրինակ, «հըմ, այո»-ն։

ԱՄՆ-ն ուզում է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից