ՀՀ-ի ներկայացուցիչները դարձել են աշխարհի 1-ին առցանց ուսանողական առաջնության հաղթողներ

Երկուսն էլ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը դարձել են կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական առաջնության հաղթողներ, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարն անցկացվում էր առաջին անգամ։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Տղամարդկանց պայքարում Հայկ Սարգսյանը 7 հնարավորից հավաքելով 5,5 միավոր՝ լրացուցիչ միավորներով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ կանանց պայքարում Աննա Սարգսյանը 6 միավորով դարձավ չեմպիոն։

Երկուսն էլ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներ են։

Մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի 2021 թվականի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, ով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Մարտի 20-21-ին կանցկացվի արագ շախմատի ուսանողական համաշխարհային մրցաշարը, որին ևս կմասնակցեն Հայաստանի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ։