Գավառում նորածին է մահացել

Ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում «Գավառ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. «Գավառ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը`նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 18-ին, ժամը 08։20-ի սահմաններում։

Վայքում նորածինը մահացել է ծնվելուց 15 րոպե անց

Նշված ԲԿ-ում կեսարյան վիրահատությանն է ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակչուհի՝ 22-ամյա Աննա Խ-ն և տղա երեխա է լույս աշխարհ բերել։ Որոշ ժամանակ անց երեխան մահացել է։

Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգել են, որ երեխայի հարազատները վիճաբանություն են սկսել հիվանդանոցում։

Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Գավառ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստով։