ԵԱՏՄ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը ավիաշինության ոլորտում. Քամալյան

Ավիաշինության համատեղ նախագծերը կնպաստեն սև և գունավոր մետաղների արտադրության ԵԱՏՄ հզորությունների բեռնմանը, պահանջված կլինի միկրոէլեկտրոնիկայի, սարքաշինության և հաստոցաշինության արտադրանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Ավիաշինական ոլորտում համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում որպես առաջնահերթություն է դիտարկվում։  Տեղեկությունը հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը:

ԵԱՏՄ երկրների տնտեսությունները դիմակայել են կորոնավիրուսային ճգնաժամին․ ԵԱՏՀ նախարար

«ԵԱՏՄ-ի համար հատկապես նշանակալի ուղղություն է ճանաչվել ավիաշինությունում համագործակցության զարգացումը։ Արդյունքը կարող է դառնալ սեփական արտադրանքի ստեղծումը, որն ապագայում կարող է մրցել Եվրոպայի և ԱՄՆ-ի համաշխարհային արտադրողների հետ», - նշել է ԵԱՏՀ նախարարը «СБ. Беларусь сегодня» պարբերականում այսօր հրապարակված հարցազրույցում։

ԵԱՏՀ կոլեգիայի ներկայացուցչի խոսքով՝ ավիաշինության համատեղ նախագծերը կնպաստեն սև և գունավոր մետաղների արտադրության ԵԱՏՄ հզորությունների բեռնմանը, պահանջված կլինի միկրոէլեկտրոնիկայի, սարքաշինության և հաստոցաշինության արտադրանքը:

ԵԱՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը դատական հայց է ներկայացրել 2 հայկական լրատվամիջոցի դեմ

Ընդհանուր առմամբ, համակարգված աշխատանք է տարվում առաջնային ոլորտներում՝ մեքենաշինության, էլեկտրական սարքավորումների արտադրության, ավտոմոբիլաշինության, մետաղագործական արտադրության, թեթև արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն կապերի զարգացման ուղղությամբ:

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում նախապատրաստվում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով արդյունաբերական համագործակցության ռազմավարության մասին փաստաթղթի ընդունմանը:

ԵԱՏՀ–ում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ. Մյասնիկովիչի հանձնարարականը