Անձրևները ե՞րբ կդադարեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջ կարողանում էինք 10 000 դրամով նորմալ գնումներ անել. քաղաքացիները` թանկացումների մասին

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, մարտի 21-23-ը նույնքան կբարձրանա:

Անձրևները ե՞րբ կդադարեն. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս մարտի 19-21-ը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մարտի 19–ի գիշերը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։

Ե՞րբ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը. սահմանադրագետը հաշվել է