Facebook-ում, Instagram-ում և WhatsApp-ում գլոբալ խափանում է տեղի ունեցել

Բողոքներ են ստացվում տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Բայց աստիճանաբար սերվերների աշխատանքը վերականգնվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Facebook, Instagram և WhatsApp սոցիալական ցանցերի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել։ Telegram-ի իր ալիքում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ խնդիրը չի շրջանցել նաև հայաստանյան օգտատերերին:

Սոցցանցերում հայհոյելն այսուհետ արգելվում է. ՌԴ–ում ուժի մեջ են մտել նոր փոփոխությունները

«Facebook, Instagram, Messenger, Whatsapp, Instagram՝ բոլորը «կախված են», գլոբալ խնդիր է», - գրել է նա:

Downdetector կայքը հետևում է ինտերնետ-ռեսուրսների խափանումներին, հաղորդում է, որ խափանումը տեղի է ունեցել 21:00-ի սահմաններում, և այժմ սերվերների աշխատանքն աստիճանաբար վերականգնվում է։

Սոցիալական ցանցերում խնդիրների մասին տարբեր երկրներից են բողոքներ ստացվել, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Լեհաստանից և այլն։

Օգտատերերի 90%-ը դժգոհում էր Facebook-ի աշխատանքից, օգտատերերի 56%-ը դժգոհում էին Instagram-ի՝ ներբեռնման հետ կապված խնդիրներից, իսկ WhatsApp-ի օգտատերերի 95%-ը չի կարողացել միանալ սերվերին: Հիշեցնենք, որ WhatsApp-ի աշխատանքի վերաբերյալ բողոքներ են ստացվել նաև փետրվարի 8-ին:ց

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից

Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին խնդիրներ էին արձանագրվել Google որոնողական համակարգում։ Այն ժամանակ գլոբալ խափանում էր նկատվում, «կախված էր» գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ Youtube-ը և Gmail փոստային ծառայությունը։ Խնդիրներ են նկատվել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրոպայի այլ երկրների օգտատերերի մոտ։