ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամաս կկառուցվի և 5 տարվա ընթացքում կհանձնվի շահագործման։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց` «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ–ն ներդրումային ծրագրով Զովունիում բնակելի թաղամաս կկառուցի։
«Նախատեսվում է առքուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո Զովունիում իրականացնել դպրոցի, մանկապարտեզի կամ խաղահրապարակի` շուրջ 50 մլն դրամի շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ»,–ասաց նախարարը։
Նորակառույց բնակարանները վաճառում են մի գնով, ՊԵԿ-ին այլ գին են ներկայացնում. պաշտոնյա
Նրա խոսքով` ծրագիրը կարող է նոր շունչ հաղորդել Զովունի համայնքին։
Նշենք, որ 3,3 հեկտար հողամասի վրա կիրականացվի նախատեսված շինարարությունը, որը կառուցապատող ընկերությանը կվաճառվի 150 մլն 531 հազար դրամով։
Աջափնյակի վթարային շենքի բնակիչներին բնակարաններ կտան նորակառույց շենքում