Երևանում 10–րդ դասարանի աշակերտը 18-ամյա երիտասարդի է դանակահարել

Քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս հաջողվել է պարզել, որ վիճաբանության ընթացքում երիտասարդին դանակահարողը Ֆրունզեի փողոցի բնակիչ է:
Sputnik

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 10–րդ դասարանի աշակերտը 18-ամյա երիտասարդի է դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Գյումրիում դանակահարված տղամարդը ռազմակայանի զինծառայող չէ. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Նշվում է, որ մարտի 14-ին` ժամը 23.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Ներքին Շենգավիթի բնակիչ, 18-ը նոր բոլորած մի երիտասարդ: Նա հայտնել է, որ իրենց բակում ընկել է:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, սակայն, որ երիտասարդը վնասվածքները ստացել է ահազանգից մոտ 40 րոպե առաջ Սողոմոն Տարոնցու փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու հետևանքով», – նշված է հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս հաջողվել է պարզել, որ վիճաբանության ընթացքում երիտասարդին դանակահարողը Ֆրունզեի փողոցի բնակիչ է։

Գավառում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Մարտի 15-ին իրենց շենքի մոտից տղան բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Արմավիրցի տղամարդը փորձել է կնոջը խեղդել լիցքավորիչի մալուխով