Գյուղատնտեսության նախկին նախարարի և նրա տեղակալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Վերացվեց նաև Սերգո Կարապետյանի շարժական և անշարժ գույքի նկատմամբ կալանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և նրա տեղակալի` Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Նման որոշում կայացրեց դատավոր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։

«Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է նրանց մահվան հիմքով»,–ասաց դատավորը։

Միսակյանի խոսքով` վերացնում է նաև Սերգո Կարապետյանի շարժական և անշարժ գույքի նկատմամբ կալանքը։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած հերթական նիստի ժամանակ դատավոր Վահե Միսակյանը հայտնեց` դատարանը գործով անցնող երկու անձանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ էր ստացել։

Սերգո Կարապետյանի և տեղակալի նկատմամբ հետապնդումը կդադարեցվի՞ նրանց մահից հետո

Փաստաբանների միջոցով միջնորդություններ են ներկայացվել Սամվել Գալստյանի որդուց` Նարեկ Գալստյանից, և Սերգո Կարապետյանի այրիից` Նվարդ Կարապետյանից։ Նրանք պահանջել են Նարեկ Գալստյանի և Սերգո Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել նրանց մահվան հիմքով։

2021-ի հունվարի 10-ին 72 տարեկան հասակում մահացել էր ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։ Սերգո Կարապետյանն էլ 73 տարեկանում մահացել էր փետրվարի 18-ին։ Երկուսի մահվան պատճառն էլ կորոնավիորւսից առաջացած բարդություններն էին։

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան