Ռուս խաղաղապահներն Արցախում տասներկու բեկորաֆուգասային արկ են վնասազերծել

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ռազմամթերքներից մաքրվել է 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1613 շինություն։
Sputnik

Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը։ Աշխատանքների ընթացքում խաղաղապահները Մարտակերտի շրջանում վնասազերծել են 152 մմ-նոց տասներկու բեկորաֆուգասային արկ։

Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի վանք

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ռազմամթերքներից մաքրվել է 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1613 շինություն (30-ը՝ հասարակական նշանակության), հայտնաբերվել ու վնասազերծվել է 25237 պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են