Ի աջակցություն Սերժ Սարգսյանի` քաղաքացիները հավաքվել են դատարանի բակում. նա կխոսի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցնում է` Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։

Մինչ այդ դատարանի բակում հավաքվել են Սարգսյանի աջակիցները և դատարանից արդար դատաքննություն են պահանջում։ Նրանք նաև պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում

«Անցյալ տարի այս օրերին էր, երբ մեկնարկեց այս զավեշտալի գործը։ Ինչպես այդ օրը, այնպես էլ կարծում եմ այսօր` Սերժ Սարգսյանն ուղերձ կհղի։ Այն, որ այս գործը քաղաքական է, խոսք լինել չի կարող»,–ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք` նախորդ տարվա փետրվարի 25-ին էր տեղի ունեցել այս գործով առաջին նիստը։ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։

ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերել համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։