Ե՞րբ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը. սահմանադրագետը հաշվել է

Գոհար Մելոյանը վերուծել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները և երկու եզրակացություն արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում։

«Հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս հայտարարությունից բխում է, որ Նիկոլ Փաշինյանը երաշխիքներ է ստացել խորհրդարանական ուժերից առ այն, որ իր հրաժարականի պարագայում չեն ներկայացնի վարչապետի թեկնածու, և Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում՝ ապրիլի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` արտահերթ ընտրությունների մասին այսօր հայտնեց անձամբ ՀՀ վարչապետը։

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան