Բայդենը չի ուզում կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ. ՌԴ–ն ելնելու է դրանից. Կրեմլ

Ջո Բայդենի հայտարարությունների ֆոնին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Մոսկվա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանը ելնելու է նրանից, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «միանշանակ չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ»։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ԱՄՆ–ն պետք է բացատրի». Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի մասին Բայդենի հայտարարությունը

Կրեմլի ներկայացուցիչը Բայդենի խոսքերը Պուտինի հասցեին «շատ վատ արտահայտություններ» է անվանել։

Ավելի վաղ Բայդենը, պատասխանելով լրատվամիջոցների այն հարցին, թե արդյո՞ք նա իր ռուս գործընկերոջը «մարդասպան» է համարում, պատասխանել է, որ այդպես է կարծում: Նա նաև նշել է, որ Պուտինը «պատասխան կտա» ամերիկյան ընտրություններին իբր միջամտելու համար:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հրաժարվել է պարզաբանել, թե Բայդենի խոսքերը Պուտինի մասին արդյո՞ք փոխաբերական իմաստով են ասվել։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ «չի զսպի» իրեն ո՛չ ռուսական ղեկավարության հետ ուղիղ շփումների ընթացքում իր դիրքորոշումն արտահայտելու հարցում, ո՛չ էլ հրապարակային գնահատականների դեպքում:

Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք

«Ես բառեր չեմ շռայլի, արձագանքելով դրան։ Ասեմ միայն, որ դրանք ԱՄՆ նախագահի կողմից շատ վատ արտահայտություններ են։ Նա միանշանակ չի ցանկանում կարգավորել հարաբերությունները մեր երկրի հետ, և մենք հետագայում ելնելու ենք հենց դրանից», - հայտարարել է Պեսկովը։

Ընդ որում, նա դժվարացել է ասել` արդյո՞ք Պուտինը մտադիր է արձագանքել Բայդենի խոսքերին։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Մոսկվա` Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունների վերանայման և խորհրդակցությունների համար:

ԱՄՆ-ը չի վերացնի պատժամիջոցները, Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը. Բայդեն