Կարճատև անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՀՀ–ում պետական դավաճանության և լրտեսության համար ամենախիստ պատիժը կկիրառվի. Էնֆիաջյան

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Կարճատև անձրև ու ամպրոպ կլինի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մարտի 18–ի գիշերային ժամերին կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կգրանցվի +12...+14 աստիճան։

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր