ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Սեպտեմբերից ուսուցիչների վճարման համակարգը կփոխվի. հաջողությամբ ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա։ Այսօր ԿԳՄՍՆ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Facebook–ի իր էջում խորհրդակցությունից մի հատված է հրապարակել։
«Այս ընթացքում իրականացրել ու իրականացնում ենք բովանդակային լրջագույն փոփոխություններ։ Ընդունված է նախակրթության և հանրակրթության չափորոշիչները, հիմա էլ առարկայական չափորոշիչների վրա ենք աշխատում։ Փորձում ենք ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մի հարց, որը երկար տարիներ կամ ՀՀ անկախության առաջին օրվանից եղել է մեր կրթական օրակարգի առաջնահերթությունների շարքում. խոսքն ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի մասին է»,–ասաց Փաշինյանը։
Հայաստանի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչներ չլինելու պատճառով
Նա հայտնեց նաև, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում են դեպի բարձագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունում։
Փաշինյանն առանձնացրեց ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը` բուհերի մեծ մասը Երևանից կտեղափոխվի այլ տարածք։
Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը` վարչապետը նշեց, որ նոր միջավայրում պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը։
Հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանի աշակերտները կմասնակցեն ռազմական ճամբարների