Հրդեհ Ճարտարի քաղաքապետարանում. շենքը ծխահարվել է

Ամբողջությամբ այրվել է շենքի առաջին հարկի 3x4 մակերեսով աշխատասենյակներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Այսօր առավոտյան 07:21-ին Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը հաղորդում է ստացել Ճարտար քաղաքային համայնքի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին: Տեղեկությունը հայտնում է ԱԻ պետական ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է շենքի առաջին հարկի 3x4 մակերեսով աշխատասենյակներից մեկը՝ գույքով: Շենքը ծխահարվել է: Տուժածներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ, և կրակը չի տարածվել:

Տեսչությունը ստուգումներ է իրականացնում հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար:

Ռուս խաղաղապահները Ճարտարի դպրոցականներին անվտանգության կանոններ են սովորեցրել

«Հայփոստի» մասնաճյուղերից մեկի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել