ՀՀ ԱԺ աշխատակազմը նոր ղեկավար ունի. նա 29 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի վերջին աշխատավայրը Կոտայքի մարզպետարանն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ աշխատակազմը նոր ղեկավար ունի. նա 29 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ

Ավետիսյանը ծնվել է 1992թ. հունվարի 7–ին Աբովյան քաղաքում։

Կրթություն

1998-2008թթ.- ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց

2008-2012թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, բակալավր

2012-2014թթ.- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, մագիստրոս

Աշխատանքային գործունեություն

- 2011-2013թթ. -«Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ, համահիմնադիր, ֆինանսական տնօրեն

- 2013-2016թթ.-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, մասնագետ

- 2016-2018թթ.- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, գլխավոր մասնագետ

- 2015-2016թթ.- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ

- 2016-2017թթ.- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

- 11.06.2018-16.03.2021թթ. - ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

Կուսակցական պատկանելությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել մարտի 10-ին։