Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահն իր զորակցություն է հայտնել Արմեն Իսագուլովի հարազատներին, մերձավորներին, մարտական ընկերներին և գործընկերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախյան առաջին պատերազմում մեր հայրենիքի ազատագրման, պաշտպանության և Արցախի անկախության համար պայքարում, հետագայում նաև Արցախի և Հայաստանի հանրապետությունների իրավապահ համակարգերում պետական ծառայության ընթացքում մասնագիտական բարձր որակներ դրսևորած և իր անուրանալի ներդրումն ունեցած Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

«Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Արմեն Իսագուլովի հարազատներին, մերձավորներին, մարտական ընկերներին և գործընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Իսագուլովը 1993–1994-ին մասնակցել է Ֆիզուլու շրջանի ազատագրական մարտերին, ՆԳՆ համակարգի ստորաբաժանումների գործունեության համակարգման, կամավորական ջոկատների կազմավորման, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: