Էդվարդ Անտինյանի դիտարկմամբ` անկախ այն հանգամանքից, թե Հայրենիքի փրկության շարժումը ռեսուրս ունի, թե ոչ, միանշանակ պետք է բացառել ռազմական հեղաշրջման տարբերակը, եթե նույնիսկ ամենաբարի նպատակներով իշխանության գա զինվորական խունտան ու կազմակերպի ամենաիդեալական ընտրությունները, միևնույն է, դրանից, ըստ Անտինյանի, Հայաստանը կստանա կործանարար հարված թե՛ ներպետական, թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական առումով։
«Եթե հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է կազմակերպի ընտրությունները, չպետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների երաշխավորը, ապա միանգամայն նորմալ կդիտվի, եթե Հայրենիքի փրկության շարժումը հասնի դրան, որովհետև Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ չի կարող ազատ, արդար ու թափանցիկ որևէ բան անել։ Իսկ ինչ վերաբերում է 2018 թվականի ընտրություններին, ապա դրանք անցան համընդհանուր էյֆորիայի ներքո, հետևաբար կեղծելու անհրաժեշտություն չկար»,– նշեց քաղաքագետը։
Անտինյանը նաև ընդդիմության մաքսիմալիստական մոտեցումը տեղին չհամարեց, ինչն, ըստ նրա, ավելի է կոշտացնում ընդդիմության դիրքերը`հակառակ կողմին դրդելով նույն գործելակերպին, և պատահական չէ, որ կատեգորիկ մոտեցումներն ընդունելի չեն անգամ շարժման ներսում։
Անտինյանը ցանկություն հայտնեց, որ ասպարեզ գա նաև այնպիսի ընդդիմություն, որը Հայրենիքի փրկության շարժման հետ սերտորեն համագործակցելով` հասկացնի վարչապետին, որ նա իսկապես պետք է հեռանա և վարչապետին ու նրա թիմին հատկացնի հումանիտար միջանցք, լինի չեզոք կամուրջ, այսինքն`քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը, ըստ Անտինյանի, կարող է նպաստել չեզոք ուժը։
«Փաշինյանը որևէ սրբություն չունի». «Ազատագրում» շարժումն անհնազանդության ակցիա իրականացրեց