ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում մարտի 16-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ենգիբարյանին պահիր ծոցագրպանում. ծաղրածուն, որը ստիպում էր մտածել, ոչ թե ծիծաղել
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:
Երևան քաղաքում ևս մարտի 16-19-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում մարտի 16–ի գիշերը կգրանցվի 3-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +14...+16 աստիճան։
Թալեաթն այդպես էլ չարեց վերջին քայլը. Թեհլիրյանի գնդակը կասեցրեց նրան