ՌԱԴԻՈ

Թուրքիայում անհանգիստ են. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չեն կարգավորվում

«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է Միացյալ Նահանգներ – Թուրքիա հարաբերություններում կարևորագույն գործոն հանդիսացող ՆԱՏՕ-ի խնդիրներին, որոնք Վաշինգտոնին հանգիստ չեն տալիս։
Sputnik
Թուրքիայում անհանգիստ են. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չեն կարգավորվում

Իրականում Միացյալ Նահանգները Հյուսիսատլանտյան դաշինքի` ՆԱՏՕ-ի ապագայով շատ մտահոգ է: Այդ մտահոգությունը ժամանակ առ ժամանակ միջազգային քաղաքական հարթակներում բավական լուրջ տեղաշարժերի առիթ է դառնում: Խնդիրն ինչ–որ չափով պարզ ու ընկալելի է, երբ հիշում ենք, թե Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ինչպես էր վերաբերվում Հյուսիսատլանտյան դաշինքին։

Հիշու՞մ եք` պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներն իրենց ֆինանսական հոսքերն անընդհատ ավելացնեն։ Դե, այդպես էլ ասում էր` իմ երկիրը` Միացյալ Նահանգները, ձեզ պաշտպանում է ռուսական սպառնալիքից…

Ռուսական «սպառնալիքով» արևմտյան էլիտան ճղճիմ խնդիրներ է լուծում

Իսկ ո՞վ ասաց, որ դա պետք է անհատույց մնար: Հենց այդ ժամանակ էլ բանը հասավ  նրան, որ Գերմանիան ու Ֆրանսիան սկսեցին ՆԱՏՕ-ից անկախ համատեղ ռազմական ալյանս ստեղծելու մասին քննարկումները, ինչը կազդարարեր Հյուսատլանտյան դաշինքի վերջը:

Թուրքիան «ճերմակ ձի հեծած» պետք է մուտք գործեր Արցախ, կամ ԱՄՆ-ի ձախողումը տարածաշրջանում

Եթե Թրամփը ևս մեկ անգամ նախագահական ընտրություններում հաղթեր, չի բացառվում, որ այդպես էլ լիներ: Հիմա Վաշինգտոնում երկրի կառավարման ղեկը ստանձնած Բայդենն իր թիմով փորձում է Թրամփի օրոք առաջացած խնդիրներն ինչ–որ կերպ լուծել… Սակայն ՆԱՏՕ-ի հետ կապված դժվարությունները հարթելը փաստորեն այդքան էլ հեշտ չէ, որքան առաջին հայացքից թվում է: