Արոնյանը Carlsen Invitational առցանց մրցաշարում կխաղա աշխարհի չեմպիոնի հետ

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 220 հազար դոլար է, հաղթողը 60 հազար դոլար կստանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Carlsen Invitational առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ է անցել։

16 ուժեղագույն մասնակիցներով մրցաշարի արդյունքներով հայ գրոսմայստերը 8-րդ տեղն է զբաղեցրել, ինչը թույլ է տվել նրան անցնել առցանց մրցաշարի հաջորդ փուլ։

«Ինձ հասկացրել են, որ իմ կարծիքը ոչինչ չարժե». Լևոն Արոնյանն անկեղծացել է

Քառորդ եզրափակչում Արոնյանն ուժերը կչափի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Քառորդ եզրափակչի մյուս մասնակից զույգերն են ամերիկացի Նակամուրան և ռուսաստանցի Նեպոմնյաշին, հոլանդացի Գիրին և ֆրանսիացի Վաշյե-Լագրավը, ամերիկացի Սոն և ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող իրանցի Ֆիրուջան։

Մրցաշարը երկու փուլով է անցնում։ Առաջին փուլում կայացավ 15-րոպե տևողությամբ շրջանային մրցաշարը։ Երկրորդում՝ ութ լավագույները հաղթողին կորոշեն նոկաուտ համակարգով։ Նոկաուտի յուրաքանչյուր փուլում կկայանա 4-ական արագ պարտիայի երկու հանդիպում, թայբրեյքում` 2 բլից պարտիաներ, անհրաժեշտության դեպքում արմագեդոն:

Արոնյանը Magnus Carlsen Invitational մրցաշարում կսկսի պայքարն ադրբեջանցու հետ

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 220 հազար դոլար է, հաղթողը 60 հազար դոլար կստանա։