ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:
Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ:
Տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ:
Ենգիբարյանին պահիր ծոցագրպանում. ծաղրածուն, որը ստիպում էր մտածել, ոչ թե ծիծաղել