Կոնդի բնակարաններից մեկում հայտնաբերվել են զենք-զինամթերք ու թմրամիջոցներ. տեսանյութ

45-ամյա տղամարդու կնոջ հաշվառման հասցեում հայտնաբերվել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփուշտներ ու ֆենազեպամ տեսակի 788 հոգեմետ հաբ։
Sputnik

Մարտի 11-ին խուզարկվել է Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու Կոնդում գտնվող բնակարանը։ Խուզարկությանը մասնակցում էին նաև ոստիկանության շնավարժության բաժնի ծառայողները՝ խուզարկու շներով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ Դավթաշենում թմրանյութ են հայտնաբերել․ տեսանյութ

Հայտնաբերվել են տարբեր քաշերով մեթամֆետամին, հաշիշ, ափիոն, կոկաին և մարիխուանա թմրամիջոցների նմանվող զանգվածներ, մեթադոն ու էքստազի հոգեմետ հաբեր, սնդիկ, քացախաթթվի անհիդրիդ և այլն։

Նույն բնակարանում հայտնաբերվել են նաև ապօրինի զենք-զինամթերք, մասնավորապես՝ «Ֆ-1» տիպի նռնակ, գործարանային համարով հրազեն ու ինքնաձիգի փամփուշտներ։   

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև 45-ամյա տղամարդու կնոջ հաշվառման հասցեում։ Հայտնաբերվել են «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփուշտներ ու ֆենազեպամ տեսակի 788 հոգեմետ հաբ։ Բնակարաններում հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական ու դատանյութագիտական։ 45-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով 6 մարդ բերման է ենթարկվել. տեսանյութ