Կարծես թե գարունը գալիս է՝ 8-10 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Մարտի 16-19-ը մայրաքաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Մարտի 15-ին հանրապետության մի քանի մարզերում սպասվում է տեղումնառատ օր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, տեղումներ են կանխատեսվում Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Վանոց Ձորի լեռնային շրջաններում։

Կարծես թե գարունը գալիս է՝ 8-10 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Գիշերը հանրապետության մի շարք շրջաններում ցուրտ է եղել, մասնավորապես՝ Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում սպասվում է -6․․․-11։ Լոռիում և Սյունիքի նախալեռներում մեկ-երկու նիշ ավելի «տաք» կլինի՝ համապատասխանաբար -4․․․-9 և -5․․․-9։ Մարտի 15-ի ցերեկն ամբողջ հանրապետությունում սպասվում է դրական ջերմաստիճան։ Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում՝ +8․․․+11։

Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Մայրաքաղաքում մարտի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերային ժամերին սպասվում է 0-2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին՝ 8-10 աստիճան տաքություն։