«Հայփոստի» մասնաճյուղերից մեկի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Այրվել են  տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 4-րդ հարկի բաղդադե առաստաղը ՝ մոտ 100 քմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Մարտի 15-ին` ժամը 04։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության Հրապարակում գտնվող «Հայփոստի» շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հատնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հայփոստի» մասնաճյուղերից մեկի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

«Հայփոստի» մասնաճյուղերից մեկի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 2 շենքի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 07։44-ին։ Այրվել են  տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 4-րդ հարկի բաղդադե առաստաղը ՝ մոտ 100 քմ։

Հրդեհ Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում. 8 մարդ տարհանվել է