Գիտնականները պարզել են, որ հղիներն ավելի հաճախ են հիվանդանում Covid 19-ի ծանր ձևով

Հղիներն ավելի հաճախ են հայտնվել վերակենդանացման բաժանմունքներում, ինչպես նաև արձանագրվել է վաղաժամ ծննդաբերության դեպքերի աճ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Գիտնականները պարզել են, որ հղիները երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում COVID-19-ի ծանր ձևով, քան մյուս երիտասարդ կանայք: Հետազոտությունը հրապարակվել է BMJ գիտական ամսագրում։

COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը

Բիրմինգհեմի համալսարանի մասնագետները վերլուծել են հղիների և երեխաների վրա կորոնավիրուսի ազդեցության վերաբերյալ 192 հետազոտությունների արդյունքները:

Գիտնականների տվյալների համաձայն՝ հղի կանայք 2,1 անգամ ավելի հաճախ են վերակենդանացման բաժանմունքում հայտնվել կորոնավիրուսով վարակման պատճառով, իսկ թոքերի օդափոխության անհրաժեշտության ռիսկը նրանց մոտ 2,6 անգամ ավելի բարձր է եղել, քան մյուս կանանց մոտ:

COVID-19 տարած մարդկանց մեծ մասը հոգեկան խնդիրներ է ունենում. գիտնականների զգուշացումը

Նշվում է, որ COVID-19-ի ծանր ձևով հիվանդության վտանգն ավելի բարձր է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց շրջանում, ովքեր տառապում խրոնիկ հիվանդություններով։

Ավելի վաղ Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներն էլ նշել էին, որ COVID-19-ով հիվանդ հղիների շրջանում վաղաժամ ծննդաբերության դեպքերի աճ է գրանցվել։

Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը