ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ակտիվությունից

ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում փորձում են միջոց գտնել՝ թույլ չտալու համար ռուսական ռազմական նավերին մոտենալ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ափերին։ 
Sputnik

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները վախեցել են Ատլանտյան օվկիանոսում ռուսական նավատորմի ակտիվությունից։ Արևմտյան զինվորական պաշտոնյաները կարծում են, իբրև ՌԴ ՌԾՆ-ն սպառնում է տարածշրջանային անվտանգությանը։ 

ՆԱՏՕ-ն ուզում է Ռուսաստանին զրկել 5G-ից. նոր սերնդի բջջային կապն ապագա ունի՞

Պենտագոնում առանձնակի մտավախություն ունեն ռուսական սուզանավերի վերաբերյալ, որոնք «առավել հաճախ են սկսել հայտնվել ԱՄՆ-ի ափերի մոտ» և «Ցիրկոն» գերձայնային նոր հրթիռի վերաբերյալ, որն արդեն հաջորդ տարի կհամալրի ՌԴ ՌԾՆ-ի սպառազինությունը։ Ամերիկացի զինվորականները վախենում են, որ սուզանավերն այդ նորագույն հրթիռի օգնությամբ կկարողանան խոցել ցամաքային թիրախները ԱՄՆ տարածքի մեծ մասում։  

Միևնույն ժամանակ «Ցիրկոնը» նրանց համար անխոցելի կլինի։ Այդ պատճառով ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում փորձում են միջոց գտնել՝ թույլ չտալու համար ռուսական ռազմական նավերին մոտենալ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ափերին։  ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյաների մտքին եկած գաղափարներից մեկը շրջափակումն է։ Թեպետ այդ տարբերակը պատերազմ հայտարարելուն է հավասարազոր։