Հայաստանում 12-15 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են իրենց կանխատեսումը, ըստ որի` շաբաթվա վերջին օրն առանց տեղումների կանցնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Այսօր ամբողջ Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Մարտի 15-18-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Ամսի 17–ին և 18-ին առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում 12-15 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Երևանում տեղումներ չեն գրանցվի նաև վաղը։ Մարտի 16-18-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +5-ից +7-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև 0-ից -2։

Տավուշի ջրերի կառավարման համակարգը փաստարկ կդառնա Բաքվի հետ հարաբերություններում․ մարզպետ