Բախվել են մոտոցիկլետն ու Opel-ը. մոտոցիկլավարը տեղում մահացել է

Երիտասարդը զանգահարել է եղբոր հեռախոսահամարով, զանգը հնչել է մահացած մոտոցիկլավարի մոտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Այսօր՝ 19։20-ի սահմաններում, ողբերգական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող էստակադայի վրա բախվել են մոտոցիկլետն ու Opel մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը՝ տեղում մահացել։

Ավտովթար Աշնակ-Դավթաշեն ավտոճանապարհին. կա զոհ

Դեպքի վայրով անցնելիս է եղել մահացած մոտոցիկլավարի եղբայրը։ Երիտասարդը, տեսնելով մետաղաջարդոնի վերածված մոտոցիկլետը, կասկածել է, որ վթարի ենթարկվածը կարող է իր եղբայրը լինել։ Ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ։ Նա զանգահարել է եղբոր բջջայինին, և զանգը հնչել է մահացած մոտոցիկլավարի մոտ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության փոխգնդապետը մահացել է խոշոր ավտովթարի հետևանքով