Արմեն Սարգսյանը հանդիպելու է նաև Մարուքյանի ու Մակունցի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր նախաձեռնած քննարկումների շրջանակում  այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ 

Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը կկայանա

Հիշեցնենք՝  ՀՀ նախագահն այսօր հանդիպելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սարգսյանը մարտի 10-ին ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպել նախագահականում։

Երեկ հայտնի դարձավ, որ այդ ձևաչափով հանդիպում չի կայանա։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց` քանի որ հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։

Արմեն Սարգսյանը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի