Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ Դավթաշենում թմրանյութ են հայտնաբերել․ տեսանյութ

Բերման ենթարկված 30-ամյա տղամարդն ինքն է խոստովանել, որ ոստիկանների հայտնաբերածը թմրանյութ է։
Sputnik

Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ մարտի լույս 11-ի գիշերը Դավիթաշենի 4-րդ թաղամասում ոստիկանները կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ իրավապահները մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված են հայտնաբերվել։

«Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի բեռնախցիկում՝ պայուսակի մեջ, ևս մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ կային՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բերման ենթարկվածը նշել է, որ դրանք թմրանյութ են։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։