Օվերչուկը խոսել է ԱՊՀ երկրների համագործակցությունն ամրապնդելու կարևորության մասին

ՌԴ փոխվարչապետի խոսքով` ԱՊՀ-ն պատմականորեն ստեղծված առևտրատնտեսական և մարդասիրական կապերի աջակցման ու զարգացման իրական գործիք է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ԱՊՀ-ն 30 տարեկան է» ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ անվտանգության ու արտաքին սահմանների պաշտպանության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցությունը այսուհետ ևս պետք է ամրապնդել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՊՀ-ում մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով կստեղծվի

«Կարևոր է հետագայում ևս ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը հետխորհրդային տարածքում անվտանգության ապահովման ուղղությամբ՝ համագործակցության արտաքին սահմանների պահպանության, այնպիսի սպառնալիքներին հակազդելու հարցերում, ինչպիսիք են ահաբեկչությունը, տեղեկատվական ոլորտում իրավախախտումները և այլ ժամանակակից մարտահրավերները»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ն այսօր պատմականորեն ձևավորված առևտրատնտեսական և հումանիտար կապերի աջակցման ու զարգացման իսկապես գործող գործիք է:

Ղարաբաղյան հակամարտությունը թունավորում էր ԱՊՀ համագործակցության մթնոլորտը. Տոկաև

«ԱՊՆ-ն շարունակում է գործող մեխանիզմ մնալ ԱՊՀ մասնակից պետությունների հավասարակշռված տնտեսական ու սոցիալական զարգացումն ամրապնդելու համար։ Մեզ հաջողվել է շատ բանի հասնել, բայց մեր առջև կարևոր խնդիրներ են դրված ինտեգրման հետագա զարգացման համար»,- ընդգծել է Օվերչուկը։

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է կարգավորել նախկինում ԽՍՀՄ կազմում ընդգրկված մի շարք պետությունների միջև համագործակցային հարաբերությունները։ ԱՊՀ-ն գործում է կամավոր հիմունքներով` իր անդամների համաձայնությամբ։

Շվիդկոյը հույս ունի, որ ԱՊՀ-ն մինչև ամառ կվերսկսի մարդասիրական միջոցառումները