Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահ Արմեն Սարգսյանի քայլը

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը հույս ունի, որ երկիրը կխուսափի անդունդը գլորվելու սպառնալիքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը։ Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը գրառում է արել Facebook-ի իր էջում՝ ներկայացնելով հանրապետության առաջին նախագահի վերաբերմունքը գործող նախագահի քայլի վերաբերյալ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել. «Հրապարակ»

Մուսինյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության «սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ»:

«Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից»,- գրել է Մուսինյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր Պետրոսյանը մարտի 10–ին ևս հայտարարություն էր տարածել և գնահատել բանակի զսպվածությունն ու ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի` դատարան դիմելու որոշումը

Իսկ վերջերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են, ինչը ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակը հերքեց։