«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Էդիկ Կարապետյանն ու որդին` Արմենը, պատերազմի ժամանակ թշնամու դեմ կռիվ են տվել տարբեր դիրքերում։ Արմենը ժամկետային զինծառայող էր, իսկ արդեն իսկ երկու պատերազմ տեսած հայրը կամավոր է մեկնել։ Նրանք մեկ օր տարբերությամբ են զոհվել։
Sputnik

Արցախյան պատերազմում զոհված տղաների տուն այցելելիս առաջինը հայացքս միշտ կանգ է առնում  զոհված տղայի սև շրջանակով լուսավոր լուսանկարի վրա։ Կարապետյանների ընտանիքում, սակայն, այլ իրավիճակ է. որքան էլ գիտեի, որ այս ընտանիքում հայր և որդի են զոհվել, բայց մտնում ենք տուն ու զգում եմ` լարված եմ, հայացքս սահում է կողք կողքի դրված հոր և որդու լուսանկարների վրայով` այդպես էլ որևէ մեկը չֆիքսելով և նրանցից մեկնումեկի վրա կանգ չառնելով։

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Հայր ու որդի Էդիկ և Արմեն Կարապետյանները մեկ օրվա տարբերությամբ են զոհվել. Արմենը հոկտեմբերի 2-ին Ջաբրայիլում է զոհվել, իսկ հայրը՝ հոկտեմբերի 3-ին` Քարվաճառում։

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

«Երբ պատերազմը սկսվեց, ես աղջկաս` Վիկտորյայի հետ Ռուսաստանում էի։ Գնացել էի աշխատելու։ Նախորդ օրը` սեպտեմբերի 26-ին, Արմենս զանգեց ու բավական երկար խոսեցինք։ Ինձ ասում էր` մա՛մ, չեմ ուզում անջատել հեռախոսը, ուզում եմ հետդ երկար խոսել։ Խոստացա հաջորդ օրը զանգել, իսկ երբ սեպտեմբերի 27-ի լուսադեմին զանգեցի, տղաս ասաց, որ այլևս չզանգեմ իրեն, քանի որ Ջաբրայիլ են տանում` պատերազմ է սկսվել»,–պատմում է տիկին Ալինան։

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Ալինայի ամուսինը` ազատամարտիկ Էդիկ Կարապետյանը, 3 պատերազմով է անցել. 90–ականներին ակտիվորեն մասնակցել է Լաչինի, Քարվաճառի համար մղվող մարտերին,  ստացել «Դոգ» մականունը, քանի որ իր հետ Ամուր անունով մի շուն էր տարել Արցախ, որը միշտ զգուշացնում էր զինվորներին ու հաչում այն ուղղությամբ, որտեղից վտանգ կար։ Նույն «հոտառությունն» էլ Կարապետյանն ուներ և միշտ ճիշտ որոշումներ էր կայացնում։

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նույնպես առանց որևէ մեկին զգուշացնելու անմիջապես Արցախ է գնացել և վերադարձել 2 շաբաթ անց միայն։  

Իսկ 2020թ.–ի սեպտեմբերի 27–ին պատերազմի լուրն առնելուն պես առանց կնոջն այդ մասին հայտնելու շտապել է տղայի մոտ, որպեսզի միասին Արցախ գնան։ Սակայն երբ հասել է Խնձորեսկ, իմացել է, որ տղային արդեն տեղափոխել են Արցախ, և ինքն էլ գնացել է այնտեղ։ Միայն տեղ հասնելուց հետո է Էդիկը զանգել կնոջն ու հայտնել, որ մեկնել է պատերազմ։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա 2 անգամ վիրավորվել է. արդյունքում տեսողությունը թուլացել էր, ոտքի մկանը` ձգվել։

«Տղայիս չգտա, բայց ի՞նչ տարբերություն` որ զինվորի կողքին կլինեմ»,–ասել է կնոջն ու հավատացրել, որ առողջական խնդիրներից ելնելով` առաջնագիծ չի մեկնելու։ Պարզապես զինվորների կողքին է, «դուխ» է տալիս նրանց։

Նույնն ասել է նաև մեկ այլ ճակատում կռիվ տվող տղային, հանգստացրել, թե ամեն ինչ լավ է։

Ի դեպ, Արմենն էլ ծնողներին է ասել, թե դիրքեր չի բարձրանում, քանի որ վարորդ է և իբր միայն մեքենա է վարում, ինչ–որ բաներ հասցնում զորամասեր։

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

«Հայր ու տղա ինձ արխային էին արել, բայց արդյունքում աչքս կարոտ մնաց։ Երկուսն էլ ԱԹՍ–ի հարվածից են զոհվել. Էդիկը երջանիկ էր` չիմացավ, որ տղան զոհվել է։ Նույն օրը հուղարկավորեցինք, Եռաբլուրում կողք կողքի են։ Ինչ ասեմ` տանս լույսը մարեց, բայց ես ոչ մեկի վրա չարացած չեմ։ Ներում եմ բոլորին` ինչ ունեի կորցնելու, արդեն կորցրել եմ»,–արցունքն աչքերին ասում է տիկին Ալինան։

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Արմենը երկքաղաքացի էր։ Սակայն երբ մայրը մի օր հետաքրքրվել է, թե չի՞ ուզում ՌԴ մեկնել, Արմենը զարմացած արձագանքել է, թե` «ընկերներս շուտով բանակ են գնալու, ամոթ է, հո մենակ չե՞մ թողնելու տղերքին»... Ավելին, տիկին Ալինայի ամուսինը նույնպես երբեք ՌԴ չի գնացել։

Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը

Բանն այն է, որ տիկին Ալինայի բոլոր հարազատներն Անապայում են բնակվում, և կինն ինքն էլ միշտ գնում է այնտեղ աշխատելու։

«Ամեն անգամ, երբ Էդիկին ասում էի` ինձ հետ Անապա գա, գոնե մի քիչ կհանգստանա` ծով կա, բնությունը լավն է, ընդդիմանում էր, թե Հայաստանն ինչո՞վ է պակաս, բա իմ տուն–տեղն ո՞ւմ թողնեմ։ 32 տարվա ամուսիններ ենք և այդպես էլ մի անգամ չեկավ ինձ հետ Ռուսաստան»,–պատմում է տիկին Ալինան։

Էդիկ Կարապետյանն անասնապահությամբ էր զբաղվում, ընտանիքի կարիքները հոգում, իսկ տղան` Արմենը, խոհարարություն էր սովորել ու երազում էր իր սեփական ռեստորանը բացել։ Մայրն ասում է, որ տղան «լավ ձեռք» ուներ, ամենաշատն աղցաններն էին նրա մոտ լավ ստացվում։ Արմենը լոլիկով, վարունգով և երշիկով մի աղցան ուներ, որն ինչքան էլ փորձում` նրա պատրաստածի համը ստանալ չեն կարողանում...

«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը

«Արմենը շատ ջիգյարով էր` նա մեր երկար սպասված եղբայրն էր` իմ ու իր տարիքային տարբերությունը 11 տարի է։ Իրար հոգի էինք ուտում, բայց շատ կապված էինք իրար։ Մի անգամ ասաց, որ սա այն  պատերազմը չի, ինչ պատկերացնում ենք։ Խնդրեց, որ լավ նայեմ ինձ ու մամային։ Մի օր էլ զանգեց ու մի բան ասաց, որի իմաստը հիմա եմ հասկանում. ասաց`Վիկ, զգում եմ, որ մենք ամբողջ կյանք միասին ենք լինելու...»,–պատմում է քույրը` Վիկտորյան։

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Ասում է` եղբայրն Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից Ռոբերտ Աբաջյանով էր տարված և միշտ ասում էր` եթե պատերազմ լինի, ինքն էլ Աբաջյանի պես նռնակի օղակը քաշելու է և իր հետ թշնամիներից մի քանիսին «էն աշխարհ» տանի...

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Զրույցի վերջում մայրն ու դուստրը մի հուշատետր են ցույց տալիս, որն Էդիկ Կարապետյանն է ստեղծել` Արցախյան առաջին պատերազմի հուշերով։ Կարապետյանն ինչ–որ պատմություններ է ներկայացրել ու նկարել տանկեր, զինվորներ... Ընտանիքի միակ ցանկությունն այժմ այն տպագրելն է։

«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին...