ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկուստեք բարձր է գնահատվել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը` ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու ուղղությամբ։
«Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի և ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես ԵՄ, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացման և նոր ուղղությունների ուրվագծման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն խոսել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության մասին, անդրադարձել եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների չկատարմանը, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման մասով:
Արա Այվազյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ
Նախարարները կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի պահպանման համար քայլերի ձեռնարկումը:
Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին՝ գործընկերները մտահոգություն են հայտնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների նեգրավման և տեղափոխման վերաբերյալ։
Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչութունների ղեկավարները կարևորել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանդերը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում։
«Ամենաշատն ահաբեկիչներից ենք վախենում»․ սահմանամերձ Ներքին Հանդի մասին ուղղակի մոռացել են