Աննա Գրիգորյանը նշանակվել է Ալթայի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար

Նախկին նախարարը՝ Սերգեյ Կովալենկոն, մեղադրվում է մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, Այժմ նա կալանավորված է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ալթայի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Աննա Գրիգորյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Միխայիլ Մաքսիմովին, Աննա Գրիգորյանը նախարարի պարտականությունները կկատարի Սերգեյ Կովալենկոյի գործով քննչական գործողությունների ընթացքում և մինչև առողջապահության նախարարության նոր ղեկավարի նշանակումը:

COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը

Աննա Գրիգորյանը ծնունդով Հայաստանից է։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա բազմաթիվ հարազատներ է կորցրել։  Հենց այդ ժամանակ նա որոշել է բժիշկ դառնալ։ Երկրաշարժից հետո ապրել է Գորնո-Ալթայսկում, ավարտել է տեղի բժշկական ուսումնարանը, այնուհետև Ալթայի պետական բժշկական համալսարանը։ 2005 թվականից աշխատել է Հանրապետական հիվանդանոցում ՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 2020 թվականի հունիսին նշանակվել է Ալթայի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ Ալթայի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Կովալենկոն մեղադրվում է մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, կատարվում է հետաքննություն: Մարտի 11-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորել է։