COVID-19-ից հետո մարդկանց մոտ «ուղեղային մառախուղ» է սկսվում. փորձագետ

Կորոնավիրուսով վարակված անձինք առողջանալուց հետո հիմնականում բողոքում են քնի խանգարումներից, շատերի մոտ նաև դեպրեսիվ դրսևորումներ են ի հայտ գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Բժշկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի հոգեբուժական թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Կոստյուկը հայտնել է, որ կորոնավիրուսը հաղթահարած մարդիկ որոշ խնդիրների են բախվում. նրանց մոտ «ուղեղային մառախուղ» է սկսվում, որն արտահայտվում է կոգնիտիվ խանգարումներով, անհանգստությամբ, անքնությամբ:

Ճառագայթումն ընդդեմ կորոնավիրուսի․ գիտնականները բուժման նոր մեթոդ են մշակում

«Հոգեբուժական տերմինաբանության մեջ շատ հաճախ են օգտագործվում այն բառերն ու արտահայտությունները, որոնք օգտագործում են կորոնավիրուսը հաղթահարած անձինք իրենց վիճակը նկարագրելիս, և մեզ մոտ այսպիսի բառակապակցություն է տարածվել՝ «ուղեղային մառախուղ»»,– ասել է նա։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսը հաղթահարած անձանցից շատերի դեպքում նաև դեպրեսիվ դրսևորումներ են նկատվում։

«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների առաջին խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ