Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ քրգործ է հարուցվել սեռական ոտնձգությունների և ծեծի համար

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում` 2018 թվականի հուլիսի 27-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի սպանության մեջ մեղադրվում են նրա երեք դուստրերը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով փաստաբանին։

Գործը հարուցվել է Խաչատուրյան քույրերին ծեծելու և նրանց նկատմամբ բռնի սեռական ոտնձգություններ կատարելու մասին հոդվածով։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Հոգեբույժները պարզել են` Միխայիլ Խաչատուրյանը հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. ԶԼՄ

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։

Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժողների կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։

«Այս կողմ շրջվիր, ուռո՛դ». ինչպես է Խաչատուրյանը «դաստիարակում» դուստրերին. տեսանյութ