Վայքում նորածինը մահացել է ծնվելուց 15 րոպե անց

Նորածնի մայրն ուսուցչուհի է, աշխատում է Վայոց Ձորի գյուղերից մեկի դպրոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Վայքի բուժմիավորում-ծննդատանը նորածին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ` մարտի 10-ին։ Ժամը 03։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 25-ամյա Հասմիկ Ղ․-ն Վայքի բուժմիավորում-ծննդատանը ծննդաբերել է, իսկ ժամը 03։25-ին նորածինը մահացել է։

Շամշյանի տեղեկություններով՝ նորածնի մայրն ուսուցչուհի է, աշխատում է Վայոց Ձորի գյուղերից մեկի դպրոցում:

Նշենք, որ մարտի 9–ին էլ Նոյեմբերյանի ԲԿ–ում էր նորածին մահացել։ Նա իգական սեռի էր։