ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանում արտահերթ ընտրությունները ցանկալի է անցկացնել առանց ՀՀ վարչապետի։ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամանակ չի կարող գլխավորել ցանկ և հավակնություն ներկայացնել հաջորդ իշխանության մեջ վարչապետ լինելու կարգավիճակին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Սովորաբար, ցանկացած գործադիր իշխանություն բոլոր լծակները, հնարավորությունները ընտրությունների ժամանակ փորձել է օգտագործել վերընտրվելու համար։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը չուներ դրա կարիքը, որովհետև կար մթնոլորտ, ակնհայտ էր, որ առանց կեղծելու էլ ընտրվելու է։ Լևոն Տեր–Պետրոսյանն էլ 1991 թվականին չկեղծեց ընտրությունները , որովհետև դրա անհրաժեշտությունը չկար, բայց 1996–ին կեղծեց։ Այս ժամանակահատվածը մեզ ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի համար իր աթոռից թանկ բան չկա։ Այս իրավիճակում Փաշինյանը կառչելով աթոռից` մեզ ամբողջությամբ հիմք է տալիս ենթադրելու, որ ինքն ամեն ինչ անելու է արտահերթ ընտրություններին վերընտրվելու համար, հետևաբար իր կազմակերպած ընտրությունները չեն կարող լինել հավասար, մրցակցային»,–ասաց Սաղաթելյանը։
ՀՀ նախագահը հանդիպման է հրավիրում Փաշինյանին ու ընդդիմադիրներին
Նա կրկին առաջարկեց Փաշինյանին հրաժարական տալ, հետո կձևավորվի ժամանակավոր կառավարություն, Փաշինյանն է; կմասնակցի արտահերթ ընտրություններին։ Եթե կունենա ժողովրդի աջակցությունը, ի դեմս նրա կձևավորվի իշխանություն։ Բայց, Սաղաթելյանի խոսքով, Փաշինյանը վաղուց կորցրել է իր լեգիտիմությունը: