ՀՀ ոստիկանության փոխգնդապետը մահացել է խոշոր ավտովթարի հետևանքով

Медработники в коридоре медицинского центра Сурб Асвацамайр
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում խոշոր վթարից հետո մահացել է ՀՀ ոստիկանության փոխգնդապետ, Երևանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Մ.-ն: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:

Выступление омбудсмена Армана Татояна на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн
Հայ գերիների վերադարձի ձգձգում. ՀՀ ՄԻՊ–ի տեսաուղերձը` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

«Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արտյոմ Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Թբիլիսյան խճուղու թիվ 22 հասցեի դիմաց կայանված, Գորիսի բնակիչ, 47-ամյա Արկադի Ա.-ի կողմից կայանված КамАЗ մակնիշի բեռնատարին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: