Գիտնականներն ասել են, թե որ ըմպելիքն է իջեցնում արյան ճնշումը

Գիտնականներն ընդգծում են, որ այդ ըմպելիքը պետք է օգտագործել առանց հավելումների, այլապես այն կարող է հակառակ ազդեցությունը թողնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik.  Տոմատի հյութը կարգավորում է արյան ճնշումը, սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգ ունեցող մարդկանց մոտ իջեցնում խոլեստերինի մակարդակը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման եզրահանգման են եկել Տոկիոյի բժշկական համալսարանի ճապոնացի գիտնականները։

Հայտնի է` որ ըմպելիքն է ժամանակավորապես «քնեցում» կորոնավիրուսը

Մեկ տարվա փորձարկման ընթացքում 481 կամավոր օգտագործել են  ոչ աղի տոմատի հյութ, ընդ որում` անսահմանափակ քանակի։ Նրանցից յուրաքանչյուրն օրագիր էր վարում, որտեղ նշում էր առողջական վիճակի ցանկացած փոփոխություն։

Բոլոր կամավորների ցուցանիշները  համեմատելով՝ ճապոնացի մասնագետներն եկել են այն եզրակացության, որ նախահիպերտոնիայով կամ հիպերտոնիայով տառապող մասնակիցների մեծ մասի մոտ արյան ճնշումն ընկել է միջինը 3 տոկոսով։

Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ տոմատի հյութը անհրաժեշտ է օգտագործել առանց հավելումների.  քանի որ այն մեծ քանակությամբ նատրիում է պարունակում, ուստի կարող է հակառակ ազդեցություն ունենալ։

Գիտնականները պարզել են՝ որ ըմպելիքն է երկարացնում կյանքը