ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզում երեկ՝ մարտի 10-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ոստիկանության Գավառի բաժինը ժամը 22։00-ի սահմանում «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «մարմնի տարբեր մասերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, ու մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Գանձակ գյուղի բնակիչ, 30-ամյա Վազգեն Ս-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը` ժամը 21։00-ի սահմանում, գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Վազգեն Ս-ի և նրա համագյուղացու՝ 23-ամյա Հայրիկ Ե-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով 6 անգամ հարվածել է Վազգեն Ս-ի մարմնի տարբեր մասերին։
Ողբերգական դեպք Սյունիքում. 26-ամյա երիտասարդն ընկել է հանքի իջանցքն ու մահացել
Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ մարտի 11-ին, գիշերը, ժամը 02։40-ի սահմաններում կասկածյալ Հայրիկ Ե-ն մեղայականով ներկայացել է Գավառի ոստիկանություն։
Աշոտ Մինասյանի հայրական տան կողոպուտի փաստով նյութեր են նախապատրաստվում